Рубрика: Ձմեռային ճամբար 2024, Ճամփորդություններ

Ձմեռային ճամբար ։ Օր 5: Աշտարակի շոկոլադի գործարան, Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր եկեղեցիներ

Ձմեռային ճամբար։ Օր 5 🫡
Նախագծային այց Աշտարակի շոկոլադի գործարան ՝ արտադրական ստուգատեսի շրջանակներում և Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր եկեղեցիներ ՝ ազգագրության փառատոնի շրջանակներում։

Օրը ճամփորդական էր և լիքը արկածներով ու խենթություններով😍 Առաջին կանգառը Gourmet Dourme, Armenian Chocolates ում էր, որտեղ սովորողները ծանոթացան շոկոլադի ստեղծման պատմությանը, համտեսեցին ամենաթարմ պատրաստված շոկոլադը և իրենց ձեռքով փաթեթավորեցին ամենահամեղ շոկոլադները🤍

Զվարճանքը երկար սպասել չտվեց և մեր խենթ ջոկատըսկսեց վայելել ձյունը՝ իր բոլոր խենթություններով 🥰

Մի լավ վայելելուց հետո այցելեցինք Սուրբ Մարիանե եկեղեցի, որտեղ քահանան զրույց անցկացրեց սովորողների հետ։

Այնուհետև այցելեցինք նաև Կարմրավոր, Սպիտակավոր և Ծիրանավոր եկեղեցիները։ Սովորողները ծանոթացան եկեղեցիների պատմությանն ու անվան հետ կապված լեգենդին🤍

Այսօրվա օրը ևս վստահաբար կարելի է դասել հիշարժան օրերի շարքին 🥰😍

Արմինե Ենգիբարյանի օրապատումը

Վահան Արուշանյանի օրապատումը

Էրիկ Վանյանի օրապատումը

Վահագն Գրիգորյանի օրապատումը

Անգելինա Մկրտումյանի օրապատումը

Դավիթ Մինասյանի օրապատումը

Оставьте комментарий