Рубрика: Նախագծեր

Կրթական փոխանակումների նախագծով ճամփորդություն դեպի Ֆերիկ համայնք

Օրը — Հունվար 26

Վայրը - Ֆերիկի հիմնական դպրոց, Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճար

Ճամփորդության պատասխանատուներ — Մարիամ Առուշանյան, Անահիտ Բալաբեկյան

Նախահաշիվ — 1500 դրամ

Նպատակը

  • Ձմեռային ազգագրության փառատոնի շրջանակներում Կրթական փոխանակումների ծրագրով կազմակերպել այցելություն Ֆերիկի հիմնական դպրոց։
  • Գյուղը եզդիաբնակ է և սովորողները կկարողանան ճամփորդության շրջանակներում նաև ծանոթանալ եզդիական մշակույթին։
  • Արտադրական ուսուցման ստուգատեսի շրջանակներում Ֆերիկի դպրոցի սովորողների հետ միասին իրականցնել ազգային խոհանոցային գործունեություն ՝ համատեղ պատրաստել եզդիական ազգային ուտեստներ։
  • Ճաբարային շրջանի ընթացքում նաև կազմակերպել Ֆերիկի դպրոցի սովորողների խմբի այցը կրթահամալիր և ճամբարային համատեղ օրվա կազմակերպում։
  • Այցելել նաև Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճար ՝ առավել հայտնի որպես Ակնալճի եզդիական տաճար։
  • Սովորողների մոտ ձևավորել հետաքրքրություն տարբեր մշակույթների հանդեպ։
  • Մշակել հետագա համագործակցությունների նախագծեր

Ընթացքը ՝

12.00 — Մեկնում Մայր դպրոցից

13,00- Այցելություն Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճար, սովորողներին կներկայացվի տաճարի պատմությունն մշակութային առանձնահատկությունները։

14,00 Ժամանում Ֆերիկի դպրոց

Ֆերիկի դպրոցի սովորողները կներկայացնեն մի փոքր իրենց դպրոցը, գյուղը և մշակութային առանձնահատկությունները․

Խոհանոցային համատեղ գործունեություն։ Սովորողները միասին կպատրաստեն եզդիական ազգային խոհանոցի ուտեստներ և կհամտեսեն։

Համագործակցության լավագույն սկիզբը կազդարարվի միասնական երգ ու պարով։

15,30 — Վերադարձ

16,00 — ժամանում մայր դպրոց

Մասնակիցներ ՝

1, Ենգիբարյան Արմինե 7-4
2,Գասպարյան Գոռ 6-10
3,Մկրտումյան Անգելինա 6-10
4, Հակոբյան Արփինե 6-10
5, Հակոբյան Արսինե 6-10
6,Պապանյան Լուսինե 6-8
7,Գասպարյան Ռաֆայել 6-7
8, Գրիգորյան Վահագն 6-10
9,Սուքիասյան Արեն 6-10
10, Խաչատրյան Նելսոն 6-4
11, Արուշանյան Վահան 6-10
12,Լրամշակվում է․․․

Оставьте комментарий